շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հեռախոսի գողության համար 21-ամյա աղջիկ է ձերբակալվել

Հեռախոսի գողության համար 21-ամյա աղջիկ է ձերբակալվել

Ապրիլի 10-ի երեկոյան ոստիկանության Կումայրիի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ տեղեկություն էր ստացվել։

Մտել էին Գյումրու Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարան ու հեռախոս գողացել։ Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հանցագործությունը արագ բացահայտվեց։ Իրավապահները նույն օրը Հայուհու հրապարակում հայտնաբերեցին ու ձերբակալեցին Գյումրի քաղաքի 21-ամյա մի բնակչուհու։

Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվեց հեռախոսը։ Նա ներկայացվել է տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: