կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայտնի են «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի հաղթողները

Հայտնի են «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի հաղթողները

A1 Art Space-ում տեղի է ունեցել մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՄԻՊ հաստատության հետ համատեղ իրականացվող «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը: 

 

Մրցույի հաղթող երեք թիմերը ստացել են դրամական պարգևներ՝

  • 1-ին տեղ`  Safe Childhood 1.000.000 ՀՀ դրամ
  • 2-րդ տեղ՝  Kanani Podcast 650.000 ՀՀ դրամ
  • 3-րդ տեղ՝ Դիանա Աբգար AR վիզուալիզացիա 300.000 ՀՀ դրամ

Հաղթող թիմը՝ Safe Childhood նախաձեռնությունն է։ Այն իրականացվելու է բջջային հավելվածի միջոցով, որի հիմնական նպատակն է երեխաներին սովորեցնել, թե ինչ պետք է անել, երբ բախվում են դաժան վերաբերմունքի, վտանգավոր արարքի, բռնության, իրավունքների ոտնահարման՝  բակում, դպրոցում կամ այլ հասարակական վայրում։

 

Kanani Podcast նախագիծը պլանավորում է իրականացնել պոդկաստերի շարք՝ իրազեկելու հասարակությանը մոբինգի վերաբերյալ, ինչպես նաև տրամադրելու հոգեբանական գործիքներ, որոնց շնորհիվ մոբինգի զոհերը ձեռք կբերեն սթրեսակայունություն և կսովորեն հակազդման ճիշտ ձևերը, ինչը կնպաստի երևույթի կանխարգելմանն ու առողջ հարաբերությունների ձևավորմանը:

 

Դիանա Աբգար AR վիզուալիզացիա թիմի ստեղծած ծրագրի շնորհիվ օգտատերերը կկարողանան վիրտուալ կապ հաստատել 20-րդ դարի հայոց պատմության մեծագույն կին դիվանագետ, մարդու իրավուքների ջատագով Դիանա Աբգարի հետ, ծանոթանալ նրա կյանքին ու գործունեությանը՝ այդպիսով հանրության շրջանում բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում  հայտնի հայ գործիչների գործության մասին իրազեկվածությունը:  

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է․ «Սոցիալական նորարարությունն առավել մեծ կենսական նշանակություն է ձեռք բերում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Սոցիալական նորարարության մեջ ներդրումներ կատարելով՝ մենք կարող ենք կառուցել ավելի իրավահավասար և արդար հասարակություն, որը պաշտպանում է մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը»: 

 

Andrea Wiktorin.jpg (687 KB)

Hrant Jilavyan.jpg (626 KB)

Natia Natsvlishvili.jpg (661 KB)

  • Կիսվել: