շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի է՝ ովքեր կարող են օգտվել եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից

Հայտնի է՝ ովքեր կարող են օգտվել եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից

ՀՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել իրենց հաճախ ուղղվող «Ովքե՞ր կարող են օգտվել եկամտային հարկով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից» հարցի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.:

«Աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտային հարկի հաշվին, եթե նրանք առկա ուսուցմամբ սովորում են ՀՀ հավատարմագրված բարձրագույն ուսհաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտություններով, որոնց ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ»:

  • Կիսվել: