երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայտնի է՝ որքան հավելավճար կստանան փրկարար ծառայողները եւ ՓԾ տնօրենի տեղակալները

Հայտնի է՝ որքան հավելավճար կստանան փրկարար ծառայողները եւ ՓԾ տնօրենի տեղակալները

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հաստստեց Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների և փրկարարական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով փրկարար ծառայության գործառույթների տիրույթում գտնվող առկա մարտահրավերները, անհրաժեշտ է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը համալրել որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով՝ գրավիչ դարձնելով փրկարար ծառայությունում փրկարարական ծառայությունը։ Սույն որոշումն ընդունվելու դեպքում կավելանան փրկարարական ծառայողների սոցիալական երաշխիքները։

Ատեստավորման նոր համակարգ ներդնելու արդյունքներով փրկարարական ծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալների համար կհաշվարկվի հավելավճար, որի չափի և հավելավճարի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ներկայացված նախագծով:

Միաժամանակ, ատեստավորման գնահատականի հիման վրա առաջարկվում է սահմանել հավելավճարի համապատասխան չափ՝ «Գերազանց» գնահատականի դեպքում՝ աղյուսակով նախատեսված համապատասխան գումարը, «Լավ» գնահատականի դեպքում՝ համապատասխան գումարի շուրջ 75 տոկոսը, իսկ «Բավարար» գնահատականի դեպքում՝ համապատասխան գումարի շուրջ 50 տոկոսը։

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալների պարագայում առաջարկվում է «Գերազանց» գնահատականի դեպքում սահմանել հավելավճար 200․000 ՀՀ դրամի չափով, «Լավ» գնահատականի դեպքում՝ նշված գումարի 75 տոկոսը, իսկ «Բավարար» գնահատականի դեպքում՝ նշված գումարի 50 տոկոսը։

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում առաջիկա 3 տարիների կտրվածքով կառաջանա շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի ծախս, յուրաքանչյուր տարվա համար՝ շուրջ 1.7 մլրդ ՀՀ դրամի չափով:

as.jpg (99 KB)

ad.jpg (36 KB)

  • Կիսվել: