շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնի է մահացած ռուս զինվորի նամակի բովանդակությունը

Հայտնի է մահացած ռուս զինվորի նամակի բովանդակությունը

Հայտնի է Գյումրու ռուսական 102 ռազմաբազայի մահացած զինվորի նամակի բովանդակությունը:

Ինչպես գրում է Armlur.am-ը, նամակում մասնավորապես գրած է եղել.

«Իմ այս քայլում ոչ մեկի չմեղադրեք։ Ես շատ վատ վիճակում եմ հայտնվել»:

Ի դեպ, իրավապահները պարզել են, որ նա խաղատներ այցելելու մեծ հետաքրքրություն է ունեցել եւ շատ պարտքեր է կուտակած եղել: Նշենք, որ 20-ամյա Սալիխովի դին հուլիսի 4-ին կախված վիճակում հայտնաբերվել էր Գյումրու իր բնակարանում: Նա նաև նամակ էր թողել: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

  • Կիսվել: