չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայտնի է Հրայր Թովմասյանի ու նրա սանիկի գործով դատական նիստի օրը

Հայտնի է Հրայր Թովմասյանի ու նրա սանիկի գործով դատական նիստի օրը

Մայիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում կմեկնարկի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ՝ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի դատավարությունը: Գործը քննելու է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին: 

  • Կիսվել: