երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայտնաբերվել և ձերբակալվել է սպանության մեղադրանքով Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը

Հայտնաբերվել և ձերբակալվել է սպանության մեղադրանքով Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը

Ոստիկանության Արտաշատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 9-ին Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Արտաշատի բաժին է տեղափոխվել 46-ամյա Հովիկ Հ.-ն: Նա 2015 թ. օգոստոսի 3-ից ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: