ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ․ ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում (տեսանյութ)

Հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ․ ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում (տեսանյութ)

Մայիսի 28-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 5 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 4, թաղանթապատված դիմապակիով՝ 4, համարանիշերը փակված՝ 1 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 1, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 վարորդ։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

  • Կիսվել: