երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր և հոգեմետ նյութեր

Հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր և հոգեմետ նյութեր

2020թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:50-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևան քաղաքի Արցախի և Արին Բերդ փողոցների խաչմերուկից, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչը, ում անձնական խուզարկությամբ՝ ձեռքին եղած պոլիէթիլենային փաթեթից հայտնաբերվել է 100 հատ «PHZER PGH 300» գրառմամբ դեղահաբ և մեկ ծալովի դանակ:

Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված 100 հատ դեղապատիճներում առկա սպիտակ գույնի փոշենման զանգվածներն իրենց մեջ պարունակում են «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով:

Արտաշատ քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով:

 

Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նշված դեղահաբերի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: