Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 241, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 796 անձ
Սեպտեմբերի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4123 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 172, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 694, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 265, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 200, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 222 և 1605 այլ իրավախախտումներ։ 129 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 109-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 58-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 108-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 72 անձ։