կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայտնաբերվել է երթևեկության կանոնների 3898 խախտում. ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում

Հայտնաբերվել է երթևեկության կանոնների 3898 խախտում. ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 9-16-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3898 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 47 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 66, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 49 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 61-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշերի, 87-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: