շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել․ ԲԴԽ-ն հերքում է

Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել․ ԲԴԽ-ն հերքում է

Բարձրագույն դատական խորհուրդը հերքում է տեղեկությունները, թե ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը մարտի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացնելու։ 

«Լուրը չի համապատասխանում իրականությանը: Մտացածին են նաև անստորագիր նյութի հեղինակի այն պնդումները, թե Հ. Հովհաննիսյանը ցանկանում է իբր աղմուկով հեռանալ և մտադրություն ունի տեղավորվել Սահմանադրական դատարանում՝ սահմանադրական փոփոխություններից հետո»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախօրեին Հովհաննիսյանը հերքել է նաև իր կապը դերասան Սերգեյ Դանիելյանի՝ դատարանների մասին հրապարակված տեսահոլովակի պատրաստման հետ:

«Բարձրագույն դատական խորհուրդը որդեգրել և իրականացնում է հանրության և, մասնավորապես, ԶԼՄ-ների հետ հաշվետվողական և բաց աշխատելու քաղաքականություն»,- շեշտվում  է ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: