շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում հեռավար աշխատանքը կթույլատրվի օրենքով

Հայաստանում հեռավար աշխատանքը կթույլատրվի օրենքով

Հայաստանում հեռավար աշխատանքը թույլատրվելու է օրենքով։ Օրինագիծն արդեն պատրաստ է։

Երկրում գործող բազմաթիվ ՏՏ ընկերություններ, ֆինանսական, խորհրդատվական, իրավաբանական գրասենյակներ աշխատում են հեռավար ներքին ակտերի կամ պայմանագրերի հիման վրա, քանի որ Հայաստանում գործող օրենքով դա հնարավոր է միայն տարերային աղետի կամ համաճարակի ժամանակ, այն էլ Կորոնավիրուսի ժամանակ օրենքում կատարված փոփոխության շնորհիվ։

Այս խնդիրը լուծելու համար Հայաստանի ներդրումային խորհուրդը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր օրենքի նախագիծ են մշակել։ Նրանք վստահ են, որ հեռավար աշխատելու հնարավորությունը օգուտ կբերի ինչպես մարդկանց, այնպես էլ շատ ձեռնարկությունների:

  • Կիսվել: