ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ այս դեպքի համար․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Հակոբյանի մասին

Նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ այս դեպքի համար․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Հակոբյանի մասին

Ես մեքենայից դուրս եմ թռել, որովհետեւ չէի կարող այլ կերպ դուրս գալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

«Իմ կամքին հակառակ ինձ պահել են մեքենայի ներսում եւ փորձել են տեղափոխել։ Ես դուրս թռչելուց յոթ րոպե առաջ արդեն ասել եմ, որ արգելակի»,- ասաց նա։

Փաշինյանը չպատասխանեց, թե ավտոմեքենայում իր հասցեին մահվան սպառնալիքներ հնչել են, թե ոչ։

«Այս պահին Քննչական կոմիտեն մեղադրանք ունի առեւանգման մասով, մնացածը հայտնի կլինի ավելի ուշ»,- նշեց նա։

Հարցին, թե կողմ է, որ Գայանե Մարտիրոսյանը մնա կալանքի տակ, Աշոտ Փաշինյանը պատասխանեց․ «Հայաստանում հանցագործությունները պետք է պատշաճ գնահատակններ ստանան»։

«Այն կազմակերպությունը, որի անունը ես ինքս չգիտեմ, որտեղ կա տիկին Գայանեն, հայտնի է հանրային սպառնալիքների ու մանկապարտեզների պայթեցնելու մասին հայտարարություններով ու պաշտպանական կողմը նենցա եկել խոսում, ոնց որ ակադեմիկոսների ու գիտնականների մասին է խոսքը, դա մանիպուլյացիաներ են, իսկ ինչ վերաբերվում է խափանման միջոցներին, իմ մոտեցմամբ, նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ էս դեպքի համար»։

Աշոտ Փաշինյանը նշեց, որ խափանման միջոցը կարող է խոչընդոտել ևս մեկ անգամ հանցանք իրականացնելուն։

«Եվս մեկ անգամ հանցանք իրականացնելու հանգամանքը տիկին Գայանեի դեպքում գործում է, այն պատճառով, որ ես ասացի՝ առաջին անգամ չէ, որ տիկին Գայանեն աղմկահարույց իրավիճակում է, ու սա ավելի լուրջ է քանի իմ նշածները»։

  • Կիսվել: