հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» թեմայով հեռավար հանդիպում՝ Ռուստամ Բադասյանի մասնակցությամբ

«Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» թեմայով հեռավար հանդիպում՝ Ռուստամ Բադասյանի մասնակցությամբ

Այսօր ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ կազմակերպած՝ «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպում, որին մասնակցել է նաև Ռուստամ Բադասյանը մասնակցել է: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել են Կոռուպցիայի դեմ պայքարի գրասենյակում ԵԱՀԿ և ՄԱԶԾ բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր երկրների դեսպանատան ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին շարունակական աջակցություն տրամադրելու համար:

Նախարարն իր ելույթում անդրադարձել է վերջին ժամանահատվածում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի իրականացրած ռազմավարական և ինստիտուցիոնալ փոփոխություններին, ընթացիկ միջոցառումներին, ինչպես նաև ներկայացրել առաջիկայում ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ տեղեկություն:

Քննարկումների արդյունքում մասնակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակաբար աջակցելու Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին և, հատկապես, հակակոռուպցիոն մարմինների ստեղծման և ինստիտուցիոնալ կայացման գործընթացներին:

 

  • Կիսվել: