չորեքշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2022
Հայաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են հայտնաբերվել (տեսանյութ)

Հայաստանում անօրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են հայտնաբերվել (տեսանյութ)

Հունիսի 2-ին քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները ստուգայցեր կատարեցին Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցներում։ Հայտնաբերվեցին ու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ներկայացվեցին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող մի խումբ օտարերկրյա քաղաքացիներ։
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Նմանատիպ միջոցառումները շարունակական են։

  • Կիսվել: