կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանից 309 անձ դեռևս անհետ կորած է համարվում. ԿԽՄԿ

Հայաստանից 309 անձ դեռևս անհետ կորած է համարվում. ԿԽՄԿ

Հակամարտության 2020-2022 թթ. սրացումների հետևանքով Հայաստանից 309 անձ դեռևս անհետ կորած է համարվում։

Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը։
 
«Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 309 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․սրացումների հետևանքով»,– ասված է հաղորդագրությունում։
 
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը Երևանի պատվիրակությունում 2022 թվականին ավելի քան 6000 զանգ ու այց է ունեցել անհետ կորած անձանց ընտանիքներից։

  • Կիսվել: