ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանի ներքին գործերի նախարարության շրջանակներում կձևավորվի ոստիկանական գվարդիա. Վահե Ղազարյան

Հայաստանի ներքին գործերի նախարարության շրջանակներում կձևավորվի ոստիկանական գվարդիա. Վահե Ղազարյան

Հայաստանի ներքին գործերի նախարարության շրջանակներում կձևավորվի ոստիկանական գվարդիա։ Այս մասին ԱԺ-ում կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

Նախարարը նշեց, որ ՆԳՆ վերջնական ձևավորումից հետո ոստիկանության զորքերը ապառազմականացվելու և վերափոխվելու են ոստիկանական գվարդիայի։ Նոր կառույցում կներառվեն նաև պետական պահպանության գլխավոր վարչությունը և բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցող ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումը։

Արդյունքում կստեղծվի նոր, զուտ ոստիկանական ծառայություն, որը ի վիճակի կլինի լուծել ռազմավարական խնդիրներ, համապատասխանել ժամանակակից բոլոր միջազգային չափանիշներին և հագեցած լինել համապատասխան սպառազինությամբ և անձնակազմով։

  • Կիսվել: