երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի ՄԻՊ-ն ամենօրյա կապ է պահպանում ՌԴ-ի իր գործընկերոջ հետ

Հայաստանի ՄԻՊ-ն ամենօրյա կապ է պահպանում ՌԴ-ի իր գործընկերոջ հետ

Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը ամենօրյա կապ է պահպանում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ՄԻՊ գրասենյակի 2020թ․ կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նշեց, որ ռուսական կողմի հետ համագործակցությունը կարեւոր է նրանով, որ Հայաստանի Սյունիքի մարզում կան ռուս զինծառայողներ, ովքեր մասնակցում են տեղի բնակչության անվտանգության ապահովմանը:

Թաթոյանն ասաց նաեւ, որ իր ռուս գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել  սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների հետ կապված խնդիրները:

՛՛Միջազգային իրավունքի համաձայն, սահմանային գործընթացները, այդ թվում՝ սահմանների բաժանումը, չպետք է խանգարեն մարդկանց առօրյա կյանքին, ինչպես դա տեղի է ունենում Գեղարքունիքի եւ, հատկապես, Սյունիքի մարզերում, որտեղ շատ բնակավայրերում մարդիկ պարզապես չեն կարող տեղաշարժվել կամ ազատորեն տնօրինել իրենց հողը՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: