շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «Ուժի և գիտության խաչմերուկում» խորագրով միջոցառում

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «Ուժի և գիտության խաչմերուկում» խորագրով միջոցառում

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր յուրօրինակ եռուզեռ էր, պատճառը Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրն էր, որն առանձնահատուկ շուքով նշվեց հազարավոր ականավոր սպորտսմեններ հայրենիքին պարգեւած կրթօջախում։

Օրվա առթիվ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը ինստուտի մարզական պատիվն ու հեղինակությունը տարբեր հարթակներում բարձր պահելու համար պատվոգրեր հանձնեց ինստիտուտի նախկին ուսանողներին, ովքեր հայկական դրոշը ծածանել են տարբեր միջազգային հարթակներում։

Սպորտային գիտության հետազոտական խմբի ղեկավար Տիգրան Պետրոսյանն էլ ներկայացրեց կենտրոնի գիտահետազոտական և աշխատանքային հնարավորությունները:

Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրն ավարտվեց ինստիտուտի գրադարանում, որտեղ սպորտային մանկավարժության գիտության ձեռքբերումների մասին խոսեց ոլորտի բացառիկ մասնագետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆրունզ Ղազարյանը:

  • Կիսվել: