ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստան-Իրան սահմանին տղամարդու մարմնից թմրանյութ է հայտնաբերվել․ տեսանյութ

Հայաստան-Իրան սահմանին տղամարդու մարմնից թմրանյութ է հայտնաբերվել․ տեսանյութ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխելու թմրամիջոց։

Ոստիկանությունը հայտնում է, որ Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Սիսիանի բաժինների, նաև ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները մայիսի 4-ին անձնական մաքսային զննման ենթարկեցին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 52-ամյա տղամարդուն։

Արդյունքում՝ տղամարդու մարմնից հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածներով, շուրջ 57,9 գրամ քաշով 5 փաթեթ։ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Թմրամիջոցների օգտագործումը, այնպես էլ մարմնում թաքցնելը վտանգավոր է մարդու կյանքի ու առողջության համար։ Վերստինհորդորում ենք զերծ մնալ թմրամիջոցների շրջանառությունից։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հետևողականորեն և անզիջում պայքար է մղում կյանքեր կործանող այդ չարիքի դեմ»։

  • Կիսվել: