ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստան» դաշինքի պատգամավորներն այս պահին ոստիկանության բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը. Գալստյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորներն այս պահին ոստիկանության բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը. Գալստյան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Անկախության օրվա առթիվ նախատեսված միջոցառման կազմակերպման դեմ բողոքի ակցիա իրականացնողներին ոստիկանները բերման են ենթարկել:

՛՛Մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում։

Հայաստան դաշինքի պատգամավորներն այս պահին ոստիկանության բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը։

Ըստ տեղեկությունների՝ կա նաև մարմնական վնասվածք ստացած ՀՀ քաղաքացի՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա էր տեղի ունենում` սեպտեմբերի 21-ին Անկախության տոնին նվիրված տոնակատարությունը չեղարկելու պահանջով:

Ակցիայի մասնակիցները հավաքվել էին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից երթով շարժվելու էին Հանրապետության հրապարակ։

Ավելի ուշ իրավիճակը լարվել է, սկսվել է քաշքշուկ, ինչից հետո ոստիկանները պատ են կազմել և սկսել բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին`թույլ չտալով նրանց շարժվել հրապարակ։ Այս պահին ոստիկանությունից հայտնել են, որ կա բերման ենթարկված 21 քաղաքացի:

 

  • Կիսվել: