կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համարկարգող Ռուդոլֆ Սարգսյանը հրավիրվել է ՀՔԾ. փաստաբան

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համարկարգող Ռուդոլֆ Սարգսյանը հրավիրվել է ՀՔԾ. փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալլեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել նախկինում Սյունիքի մարզպետարանանի աշխատակազմի ղեկավար, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համարկարգող Ռուդոլֆ Սարգսյանը:

՛՛Վերջինս հարցաքննության է հրավիրվել մի քրեական գործով , որը հարուցվել է դեռեւս 2020 թվականի մարտ ամսին եւ , որը վերաբերում է 2017 թվականին Սյունիքի նախկին մարզպետ , այժմ «Հայաստան»դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամամակահատվածում ի պաշտոնե իրականացրած գործառույթներին։ Ռուդոլֆ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ պատասխանել որեւէ հարցի , որն իրեն է վերաբերում որակելով հատուկ քննչական ծառայության գործելաոճը՝ հերթական քաղաքական ճնշում ՀՀ երդրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի թիմակիցների նկատմամբ։

Ռուդոլֆ Սարգսյանին իրավաբանական ծառայություն է մատուցել  Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը՛՛,-նշել է փաստաբանը:։

  • Կիսվել: