կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում կայացրեց, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թ․ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու հատկանիշներով։

Նա մեղադրանքը չի ընդունում և համարում է, որ այն քաղաքական հետապնդում է իր նկատմամբ։

  • Կիսվել: