ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայ գերիներից 2-ին հաստատ գնդակահարել են. Սահակյանը` ադրբեջանցիների նոր տեսանյութի մասին

Հայ գերիներից 2-ին հաստատ գնդակահարել են. Սահակյանը` ադրբեջանցիների նոր տեսանյութի մասին

Հայ զինծառայողներից երկուսին միանշանակ գնդակահարել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով երեկ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում երեկ տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները դիտավորյալ վնասում գերիների ոտքերն ու ստիպում ոտքի կանգնել։

«Տեսանյութում երևում է, որ երկու անձինք ողջ են, նրանց վիրավորումները համատեղելի են եղել կյանքի հետ, նրանք գերիներ էին ու պետք է անհապաղ բուժօգնություն ստանային։ Փաստերը պետք է ուսումնասիրվեն, բայց մենք կասկածում ենք, որ մեկ անձը, որն անշնչացած պառկած է, ոչ թե փոխհրաձգության հետևանքով է զոհվել, այլ սպանվել է, գուցե գնդակահարվել է գերու կարգավիճակում»,- ասաց Սահակյանը։

Իրապաշտպանը տեղեկացրեց նաև, որ տեսանյութում երևացող ադրբեջանցի զինծառայողների համազգեստը նույնականացված է, ոճրագործությունն իրականացրել են «Յաշմա» հատուկ ջոկատի զինծառայողները։
Նա նշեց, որ Ադրբեջանը հայկական կողմին երեք զինծառայողի դի է փոխանցել, բայց ներկայացրել է որպես մարտի դաշտում զոհված զինծառայողներ։
Հավելենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերյան ագրեսիայի օրերին Արտանիշի դիրքերից մեկում։
 

Նշենք, որ հակառակորդը հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ Տելեգրամում երեկ եւս մեկ տեսանյութ է տարածվել։

«Ուսումնասիրված է տեղանքը եւ հաստատված է։ Վերին Շորժայի դիրքի բունկերում է միջադեպը տեղի ունեցել։ Սեպտեմբերյան դեպքերի տեսանյութն է։ Բոլոր երեք զինծառայողները նույնականացված են։ Հաստատված գերիների մեջ չեն, գնդակահարվել են, նրանց դիերը հայկական կողմին փոխանցվել են որպես մարտի դաշտում զոհվածների դիեր»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Սահակյանը նշեց, որ այդ տեսանյութում ադրբեջանցի զինծառայողների դեմքերը փակված են. «Տեսանյութում նրանց դեմքերը հատուկ սեւ գույնով փակել են։ Հատուկ վերապատրաստում ունեցող նշանակության ջոկատներ են եւ որոշակի մտավախություն ունեն հետագայում քրեական պատասխանատվության հետապնդումների մասով այդ պատճառով են փակել»։

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական Telegram ալիքներում մեկ այլ տեսանյութ էր տարածվել, որում ցուցադրվում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր հստակ գնահատական տալ ադրբեջանական ԶՈւ–ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։

  • Կիսվել: