ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանը հատուկ քննարկում կանցկացնի. ՄԻՊ

Հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանը հատուկ քննարկում կանցկացնի. ՄԻՊ

Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանը հատուկ քննարկում կանցկացնի ապրիլի 12-ին: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նշել է, թե ովքեր են զեկուցողները.

՛՛Լուկաս Ֆուրլաս
Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար (շնորհակալություն նախաձեռնության համար)

Մարինա Կալյուրանդ
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Հեղինե Էվինյան
Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն (շնորհակալություն գրասենյակին կազմակերպման հարցում ջանքերի համար)՛՛:

  • Կիսվել: