երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հավկիթ նետելու համար մարդ հայտնվում է դատարանում. Սա խտրական վերաբերմունք է. Ռուբեն Մելիքյան

Հավկիթ նետելու համար մարդ հայտնվում է դատարանում. Սա խտրական վերաբերմունք է. Ռուբեն Մելիքյան

Այս գործն առանձնահատուկ է, վաղուց չենք տեսել 10 ամբաստանյալով ակնհայտ քաղաքական գործ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «10-ի գործով» անցնող անձանցից մեկի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ռ. Մելիքյանը նշեց, որ այդ մարդկանց մեջ շատ տարբեր մարդիկ կան՝ և քաղաքական գործիչներ, և՛ քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ։

«Իմ վստահորդը հայրենադարձ երիտասարդ տղա է, որևէ կուսակցության անդամ չէ, քաղաքական գործունեության մասնակից չէ։ Ուղղակի մասնակցել է բողոքի ակցիային, որն ուղղված է եղել Սյունիքի համայնքապետների դեմ իրականացված արշավի դեմ, ու այդ մասնակցության հետևանքով հայտնվել է դատարանում»,- ասաց իրավապաշտպանը։

Նա ընդգծեց, որ իր վստահորդի գործն առանձնահատուկ է այն մասով, որ նրան մեղսագրվում է նաև հավկիթ նետելը. «Սա առաջին նման գործն է, որ հավկիթ նետելու համար մարդ հայտնվում է դատարանում: Այստեղ խտրականություն է իրականացվել, որովհետեւ ակնհայտ դեպք կար, երբ որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հարձակում էին գործել լրատվամիջոցի վրա, ձվեր նետել: Ես այն ժամանակ կոչ արեցի, որ այս երեւույթի դեմն առնելու համար խուլիգանության հանցակազմ կիրառելու մասին մտածել: Այդ անձինք որեւէ պատասխանատվության չենթարկվեցին, անգամ խուլիգանության կասկած չներկայացվեց, իսկ հյիմա դա դիտվում է որպես խուլիգանություն:

Սա խտրականություն է քաղաքական հիմքով, այն իրավիճակում, երբ մարդը դրանով իր բողոքի ձայնն է բարձրացրել, այն իրավիճակում, երբ տեղեկացված է  եղել, որ այդ գործողության համար  պատասխանատվություն փաստացի չկա»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

 

  • Կիսվել: