հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օպերատիվ տեղեկություններ կան, որ հավաքի մասնակիցները մտադիր են գրավել ԱԺ շենքը. ԱԱԾ-ն նախազգուշացնում է

Օպերատիվ տեղեկություններ կան, որ հավաքի մասնակիցները մտադիր են գրավել ԱԺ շենքը. ԱԱԾ-ն նախազգուշացնում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը, հայտնում են ԱԱԾ-ից։

«Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները:

Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը», - նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
 
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: