ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հավաքի մասնակիցը ձերբակալվել է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ

Հավաքի մասնակիցը ձերբակալվել է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ

Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:30-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության շենքի մոտ, հավաքված քաղաքացիներից մեկը ձեռքին եղած շիշը նետել է ծառայություն իրականացնnղ ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի, հայտնում է Քննչական կոմիտեն:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նշված անձը, ով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ է, գտնվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Հիշյալ անձը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Որոշում է կայացվել՝ վերջինիս, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալելու մասին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: