կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն կստանան. Քննարկում ԱԺ-ում

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն կստանան. Քննարկում ԱԺ-ում

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» oրինագծի մշակումը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ-ի առանձնացման հետևանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների վերանայման անհրաժեշտությամբ. նշել է է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը՝ քննարկմանը ներկայացնելով օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ի նիստում:

Զեկուցողը նշել է, որ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթի վերաբերյալ պատգամավորներն առաջարկություններ չեն ներկայացրել: Կառավարության առաջարկությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարվել են տեխնիկական բնույթի փոխություններ և մեկ բովանդակային լրացում: Օրինագծով նախատեսվող կարգավորումների լիարժեքությունն ապահովելու և այն «Պաշտպանության մասին» օրենքին համապատասխանեցնելու նպատակով ծառայության խնդիրների թվում ավելացվել է պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ՊՊԾ-ին՝ իր իրավասության շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելուն վերաբերյալ դրույթը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նշել է, որ օրենքի ընդունումը կնպաստի ՊՊԾ-ի գործառույթներն էլ ավելի հստակ կատարելուն: Նա նաև վստահություն է հայտնել, որ հասարակությունը բարձր է գնահատում այն ծառայությունը, որը իրականացնում է կառույցը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորել է ծառայության զարգացման տեմպերը, որակական ցուցանիշները և նշել, որ ավելի տեղեկացված լինելու համար անհրաժեշտ է ավելացնել ծառայության գործիքակազմը:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: