երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հաշվի առնելով, որ ՀՀ սուվերեն տարածքում դեռ գտնվում են ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, Հռոմի վավերացումը վերստին հիմնավորվում է. Եղիշե Կիրակոսյան

Հաշվի առնելով, որ ՀՀ սուվերեն տարածքում դեռ գտնվում են ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, Հռոմի վավերացումը վերստին հիմնավորվում է. Եղիշե Կիրակոսյան

Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ է և կա այն, իսկ դա վիճարկելը տեղին չէ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ «Քաղաքաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի դիտարկմանը, թե ընդդիմության կողմից հայտարարություններ են հնչում, թե Հռոմի ստատուտի վավերացումը հակասահմանադրական է:

Նշենք, որ Ազղգային ժողովը քննարկում է 998 թվականի հուլիսի 17-ն ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին հարցը:

«Կանոնադրության վավերացումը ՀՀ տարածքի նկատմամբ ասահմանում է դատրաանի իրավազորությունը, այսինքն ՀՀ տարածքը որոշակիորեն երաշխիք է ստանում, որ տարածքում կատարված ցանկացած նմանատիպ ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի դատարանի իրավազորությանը: Այսինքն, եթե մարդիկ մտադրություն ունեն կատարելու նման հացագորոծություն, առնվազն նրանց նկատմամբ կունենա կանխարգելիչ ազդեցություն և կարծում եմ, որ դա պակաս արգումենտ չէ, որ վավերացման հարցը քննարկենք և հատկապես  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստնաի սովերեն տարածքում այսօր էլ դեռ գտնվում են ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, վավերացումը վերստին հիմնավորովում է»,-ասաց նա:

  • Կիսվել: