չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հաշվառված է 1043 բռնարար, որոնցից 121-ը կին է, 3-ը՝ անչափահաս․ Նելլի Դուրյան

Հաշվառված է 1043 բռնարար, որոնցից 121-ը կին է, 3-ը՝ անչափահաս․ Նելլի Դուրյան

Այս պահի դրությամբ ընտանեկան բռնության փաստով հաշվառման մեջ է 1043 քաղաքացի, որոնցից 121-ը կին է, 3-ը՝ անչափահաս: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը:

Նա նաև նշեց, որ քաղաքացին հաշվառման մեջ գտնվում է մեկ տարի, սակայն արարքի  կրկնության դեպքում կրկին հաշվառումը գործողության մեջ է դրվում, եթե անգամ դա կատարվել է հաշվառումից դուրս գալու հաջորդ օրը:

«Այդ տարի արդեն 13 դեպք կա, երբ հաղորդում է ստացվել այն մասին, որ հաշվառման մեջ գտնվող անձը բռնություն է թույլ տվել ընտանիքում: Բռնության դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել կանանց նկատմամբ: 435 դեպքերում ոստիկաններն անհապաղ միջամտություն են ձեռնարկել»,- ասաց նա։

Անչափահասների նկատմամբ, Դուրյանի խոսքերով, հնարավոր է միայն զգուշացում և հաշվառում:

Կարևորելով դպրոցներում հոգեբանների առկայությունը` Դուրյանը նշեց, որ ավագ դպրոցներում աշխատում է 63 ոստիկան:

  • Կիսվել: