հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Հաշտարարության ինստիտուտի միջոցով գործերի շուրջ 30 տոկոսը ավարտվում է հաշտության համաձայնությամբ․ Արդարադատության նախարար

Հաշտարարության ինստիտուտի միջոցով գործերի շուրջ 30 տոկոսը ավարտվում է հաշտության համաձայնությամբ․ Արդարադատության նախարար

Հաշտարարության ինստիտուտի թվայնացման արդյունքում Հայաստանում արձանագրվել են դրական ցուցանիշներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նախարարի խոսքով՝ ընտանեկան որոշ գործերի շրջանակում գործող պարտադիր հաշտարարության համակարգը ունի համապատասխան թվային հարթակ, որի միջոցով հնարավոր է իրականացնել հաշտարարության ամբողջ գործընթացը։

«Մեր երկրում ընտանեկան որոշ գործերով գործում է պարտադիր հաշտարարության համակարգ, և կա համապատասխան թվային հարթակ, որի միջոցով հաշտարարության գործընթացը կարող է տեղի ունենալ»,– նշեց Սրբուհի Գալյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ներկայումս հաշտարարությանն ուղղված դիմումների շուրջ 30 տոկոսի քննությունն ավարտվում է հաշտության համաձայնությամբ։

«Սա նշանակում է, որ դեպքերի շուրջ 30 տոկոսի դեպքում գործերը չեն հասնում դատարան, ինչի արդյունքում դատարանները թոթափում են լրացուցիչ ծանրաբեռնվածությունը և կարողանում են կենտրոնանալ այլ գործերի քննության վրա»,– ընդգծեց նախարարը։

 

  • Կիսվել: