հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշում է կայացվել. Էրիկ Ալեքսանյան

Հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշում է կայացվել. Էրիկ Ալեքսանյան

Այսօր ստացանք ՀՀ քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ՝ X-ի որոշումը մեր պաշտպանյալ Նարեկ Փիլոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով  (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով-խմբ) հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Վերջինիս շնորհվել է արդարացվածի կարգավիճակ»,-հավելել է նա:

  • Կիսվել: