կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանրային քննարկում՝ Հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ

Հանրային քննարկում՝ Հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նախագահել է «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումների շրջանակում կայացած հանդիպումները՝ նվիրված «Հակակոռուպցիոն կրթություն և հանրային իրազեկում» և «Հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղություններին և գործողություններին:

Նախարարի տեղակալը ներկայացրել է հակակոռուպցիոն կրթության համակարգի բարելավման, հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործման, հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման կառուցակարգերի ինստիտուցիոնալ հզորացման, հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման գործընթացի կատարելագործման արդյունավետության բարձրացման գործընթացի բարելավման նպատակով նախատեսվող բարեփոխումները:

Մասնակիցները քննարկման միջոցով՝ վեր են հանել առկա խնդիրները, ներկայացվել են նախագծի շրջանակում դրանց լուծման ուղիները նախատեսելու հնարավորությունները:

Արդարադատության նախարարի տեղակալը հանրային քննարկման մասնակիցներին շնորհակալություն է հայտնել էական առաջարկությունների և դիտարկումների համար:

Հանրային նշյալ քննարկումներին յուրաքանչյուր թեմայով մասնակցում էին ոլորտային հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ, պետական մարմինների և դոնոր կազմակերպությունների՝ շուրջ 30 ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը նախորդիվ դրված էր հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ www.e-darft.am կայքում ավելի քան մեկ ամիս ժամկետով:

  • Կիսվել: