ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով. ՄԻՊ

Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ․

«Սիրելի´ հայրենակիցներ, hանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են:

Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները:

Նրանց բոլոր նախաձեռնությունների, արարքների հիմքում պետք է լինեն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Ցանկացած այլ բան անընդունելի է, պարզապես անկեղծ չէ:

Հենց այս իրական արժեքներն է ամրագրել ՀՀ Սահմանադրությունը` մեր երկրի Մայր օրենքը: Այդ արժեքները մեր ամուր պետականության հիմքերից են:

Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով»:

  • Կիսվել: