հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հանգստյան օրերին Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 151 խախտում

Հանգստյան օրերին Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 151 խախտում

Հանգստյան օրերին Լոռու մարզի պարեկները ողջ մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 151 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 14 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 2, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 10 անձ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 45-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով և այլն։ 5 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 6 անձ։ Նմանօրինակ ծառայությունները պարբերական են։

 

  • Կիսվել: