շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվում է մի խումբ անձանց կողմից համացանցային զանգերի միջոցով հիմնականում եվրոպական պետություններում բնակվող ավելի քան 1500 անձանց տարբեր հաշիվներից առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 630 մլն ՀՀ դրամից բացի՝ ևս 44 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե:

  • Կիսվել: