կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Համոզված եմ՝ Ալեքսանդր Ազարյանն այսօր կընտրվի Դատավորների միության նախագահ, միությունը կսկսի գործել.Դավիթ Հարությունյան

Համոզված եմ՝ Ալեքսանդր Ազարյանն այսօր կընտրվի Դատավորների միության նախագահ, միությունը կսկսի գործել.Դավիթ Հարությունյան

Ես համոզված եմ, որ Ալեքսանդր Ազարյանն այսօր կընտրվի Դատավորների միության նախագահ: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ Մարզահամերգային համալիրում նախատեսված է Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ դատավորները կընտրեն Դատավորների միության նախագահ: Միության նախագահի պաշտոնում առաջադրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

«Վերջապես միությունը կսկսի գործել եւ առաջին հերթին կզբաղվի դատավորների շահերի պաշտպանությամբ»,- ասաց նա:

Նա չի բացառում, որ միությունը չի գործել դիտավորյալ անգործության հետեւանքով:

Անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որ Դատավորների ընդհանուր ժողովը չկայանա, դատավոր Հարությունյանը տհաճ որակեց նման փորձերը. «Հուսով եմ՝ չի ստացվի»։

  • Կիսվել: