չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Համագյուղացուն սպանելու համար Գոռավանի 28-ամյա բնակիչը կալանավորվել է

Համագյուղացուն սպանելու համար Գոռավանի 28-ամյա բնակիչը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գոռավան համայնքի 58-ամյա բնակչի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս համագյուղացին է՝ ծնված 1992թ.:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 14-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: