շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Համագյուղացիների վեճը վերածվել էր ծեծկռտուքի ու ավարտվել դանակահարությամբ. 5 անձ բերման է ենթարկվել

Համագյուղացիների վեճը վերածվել էր ծեծկռտուքի ու ավարտվել դանակահարությամբ. 5 անձ բերման է ենթարկվել

Սեպտեմբերի 27-ին, ժամը 00.04-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Կամարիս գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ սեպտեմբերի 26-ի ժամը 23.35-ի սահմաններում Կամարիս գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում մի խումբ համագյուղացիների վեճը վերածվել էր ծեծկռտուքի, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել 39-ամյա համագյուղացուն:

Կոտայքի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 18-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին, ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին: Ձերբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխվել նաև խուլիգանության չորս մասնակիցները:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: