Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Արթուր Ավանեսյանի ձերբակալությունը
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է: Կոմիտեից հայտնեցին, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվությամբ հանդես կգան:
Նշենք, որ այսօր լրատվամիջոցները հայտնեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին։
Ըստ հրապարակումների՝ ենթադրվում է, որ Ավանեսյանի ձերբակալությունը Սամվել Կարապետյանի թիմակիցների վերջին շրջանի ձերբակալությունների տրամաբանության մեջ է և կապված է ընտրական գործընթացներում ենթադրյալ խախտումների հետ:


