հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հակակոռուպցիոն կոմիտեն դեպոզիտ հաշվեհամար կունենա. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

Հակակոռուպցիոն կոմիտեն դեպոզիտ հաշվեհամար կունենա. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամասնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներին նշանակում է վարչապետը, սակայն օրենքում անհստակություն կար. «Եթե տեղակալները հրաժարականի դիմում են ներկայացնում, այն ուղարկում են կառավարություն՝ կառավարության հաստատումն ունենալու նպատակով։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե նշանակման, թե ազատման լիազորությունը վերապահված է վարչապետին, այստեղ կար որոշակի անհստակություն, ըստ այդմ՝ նախագիծը միտված այդ անհստակությունը շտկելուն»։

Փոխնախարարը նաև նշեց, որ նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն հանձնաժողովի համար սահմանել գանձապետարանում դեպոզիտ հաշիվ ունենալու իրավունք. «Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում դեպոզիտ հաշիվ, որում կուտակվող միջոցները տնօրինվում են Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի կողմից»:

  • Կիսվել: