ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հակակոռուպցիոն կոմիտեն անօրինական և անհիմն է գնահատում Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազության դիրքորոշումը

Հակակոռուպցիոն կոմիտեն անօրինական և անհիմն է գնահատում Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազության դիրքորոշումը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է նախկին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու դատախազի որոշումը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

  • Կիսվել: