Հակակոռուպցիոն կոմիտեի շենքը չեն վերանորոգի, որոշել են նոր մասնաշենք կառուցել, որն ավելի թանկ կլինի
Հակակոռուպցիոն կոմիտեի համար մեկ ընդհանուր մասնաշենք կկառուցվի, որի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացի համար անհրաժեշտ է 59 մլն դրամ:
Սակայն մինչ այդ որոշված է եղել, որ պետք է վերակառուցել Երևանի Հ. Արղության փողոց, 2-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող Հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենքը: 28 մլն դրամի պայմանագիր է կնքվել «Նոմ Պրոյեկտ» ընկերության հետ, վերջինս որոշակի աշխատանքներ է իրականացրել՝ ծախսելով 5,6 մլն դրամ, հետո այն դադարեցվել է, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեն փոշմանել է եւ նշել, որ նպատակահարմար է մեկ ընդհանուր շենք կառուցել:
Արդյունքում 2024-ի բյուջեով «Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ապահովում» միջոցառման գծով նախատեսված 40,95 մլն դրամից 35,35 մլն դրամը փոխանցվել է Կառավարության պահուստային ֆոնդ: