երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Ընտրական գործընթացների օրինականության ապահովման նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ առաջարկելով նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ։ Նախաձեռնության հիմքում 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նախորդող շրջանում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների ուսումնասիրությունն է, որի արդյունքում վեր են հանվել հանցավոր սխեմաների կիրառման մեխանիզմներն ու դրանց կատարմանը նպաստող հանգամանքները։ Կոմիտեն առաջարկում է այնպիսի իրավական լուծումներ, որոնք կնվազեցնեն նման սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ ընտրական գործընթացներում ներգրավված քաղաքական ուժերի նկատմամբ սահմանափակումների կիրառմամբ։
 
«Կարևորելով ընտրական գործընթացների օրինականության ապահովումը՝ Կոմիտեում նախնական ամփոփվել է 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին նախորդող ժամանակահատվածում բացահայտված կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ իրականացվող վարույթների տվյալները, վեր են հանվել այդ հանցագործությունների դրսևորման մեխանիզմները և դրանց կատարմանը նպաստող հանգամանքները, որոնց հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին՝ միջնորդելով՝
հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով»,- ասվում է հաղորդագրությունում:
 
Գրության հղումը՝ այստեղ:

  • Կիսվել: