Հակակոռուպցիոն դատարանում կկայանա հակասահմանադրական ճանաչված հոդվածի քննությունը
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստերը։ Դատավարությունը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, մեղադրյալների թվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի կողմից առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական ճանաչելու որոշմամբ։ Որոշումը բողոքարկվել է, և գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։ Դատախազն այս պահին ընթերցում է մեղադրանքը վերաորակելու միջնորդությունը։