Գյումրիում խուզարկությունների հետևանքով կա առնվազն 5 ձերբակալված
Գյումրու դեպքերով խուզարկությունները կատարվել են Հակակոռուպցիոն Կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում և կան ձերբակալված անձինք։
Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ըստ լրատվամիջոցների՝ ձերբակալված է առնվազն հինգ անձ: Նրանք «Մայր Հայրենիք» և «Մեր քաղաքը» դաշինքներից են:
Հիշեցնենք, որ այսօր «Մայր Հայաստան» դաշինքը տեղեկացրել էր, որ առավոտյան իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը: Խուզարկվել են նաև «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները: