ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գյումրիի 25-ամյա բնակչի սպանության գործով բացահայտվել է հանցագործություն կատարած անձը. նա անչափահաս է

Գյումրիի 25-ամյա բնակչի սպանության գործով բացահայտվել է հանցագործություն կատարած անձը. նա անչափահաս է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 25-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2004 թ.:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021 թ. մարտի 27-ին՝ ժամը 15:53-ին, ՀՀ  ոստիկանության  Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել  այն մասին, որ Գյումրու  Երևանյան խճուղու շենքերից մեկի աստիճանահարթակին  տղամարդու դիակ կա:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 17-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն  է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: