ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գտնվում եմ ՁՊՎ-ում և իմ պաշտպանյալ Իգոր Խաչատուրովին չեմ կարող տեսակցել. Միհրան Պողոսյան

Գտնվում եմ ՁՊՎ-ում և իմ պաշտպանյալ Իգոր Խաչատուրովին չեմ կարող տեսակցել. Միհրան Պողոսյան

Ժամը 21:15ից գտնվում եմ Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի դիմաց, սակայն վարույթն իրականացնող մարմնի ստեղծած տեխնիկական խոչընդոտների պատճառով չեմ կարողանում տեսակցել իմ պաշտպանյալ Իգոր Խաչատուրովին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

՛՛Պատճառը` վարույթն իրականացնող մարմինը հրաժարվում է իմ պաշտպան լինելու իրավավիճակի մասին հայտնել ՁՊՎ։

Վարույթն իրականացնող մարմնի հիշյալ անգործության պատճառով Իգոր Խաչատուրովը չի կարողանում ստանալ իրավաբանական օգնություն, դատական նիստին առաջ չի կարողանում պատրաստել իր պաշտպանությունը, ինչի արդյունքում խախտվում է նաև ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված նրա իրավունքները։

Խնդրի մասին տեղեկացված է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Հ. Գ. Համապատասխան պաշտոնատար անձանց խորհուրդ կտամ դադարեցնել այս քինախնդրությունը ու վերադառնալ բնականոն աշխատանքային դաշտ՛՛,-նշել է նա: 

Ավելի վաղ Պողոսյանը հայտնել էր, որ Իգոր Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան:

 

  • Կիսվել: